Իրանի խորհրդարանը դադարեցրել է ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի իմփիչմենթի գործը, հաղորդում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ իրանցի 25 օրենսդիրներ փաստաթուղթ էին ստորագրել արտգործնախարարի իմփիչմենթի պահանջով, երբ նա Մոհամմադ Շարիֆ Մալիքզադեին իր տեղակալ էր նշանակել:
Դրանից հետո Սալեհին խոստացել էր հեռացնել իր տեղակալին, եթե ապացուցվի, որ նա օրենք է խախտել:
Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստում Սալեհիին տեղեկացրել էին իր դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին:




























