Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է մինչեւ 2030 թվականը ԱՄՆ ջերմոցային գազերի արտանետումները 50-52%-ով կրճատելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձգտումը, ինչը կփոխի խաղի կանոնները, հաղորդում է Reuters-ը:
«Ես իսկապես ոգեւորված եմ այդ հայտարարությունից, որը փոխում է խաղի կանոնները»,- ասել է Ջոնսոնը՝ գովաբանելով Բայդենին այն բանի համար, որ նա «կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջին պլան է վերադարձրել ԱՄՆ-ին»:
«Բոլորիս համար կենսականորեն կարեւոր է ցույց տալ, որ խոսքը միայն թանկարժեք, քաղաքականապես կոռեկտ եւ կանաչ գրկախառնությունների մասին չէ»,- ասել է Ջոնսոնը: «Խոսքը տնտեսական աճի եւ աշխատատեղերի մասին է»:
Ջոնսոնը նախկինում ասել էր, որ Մեծ Բրիտանիան մինչեւ 2035 թվականը 78%-ով կկրճատի ածխածնի արտանետումները, ինչը նա անվանել էր կլիմայի փոփոխության ոլորտում առավել հավակնոտ նպատակ, որը կօգնի երկրին դառնալ զուտ զրոյական արտադրող:
Նոր ժամանակացույցը, որը Մեծ Բրիտանիայի նախորդ նպատակից գրեթե 15 տարի առաջ է, էներգիայի մատակարարման ոլորտում հիմնովին վերակազմավորում կպահանջի։



























