Մենք պահանջում էինք հանդիպում դատախազի հետ, որ դատախազն իջնի, բացատրի, թե ինչու են մարդիկ ձերբակալվել եւ ինչու են իրենք անարձագանք թողնում վարչապետի ապօրինի հետեւանքները տրված իրավապահ մարմիններին: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին, Դատախազության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենք դատխազության մոտ են, որ թույլ չտան, որպեսզի սադրանքը կրկնվի:
Արթուր Խաչատրյանը նաեւ հատնեց, որ ինքանզգացողությունը վատացած ոստիկանին առաջին օգնություն ցույց է տվել ՀՅԴ անդամ Տարոն Տոնոյանը:
«Տարոն Տոնոյանը առաջին օգնությունը ցույց տվեց ոստիկանին, մինչ շտապօգնությունը կժամաներ»,- ասաց նա:
Նշենք, որ դատախազության մոտ այսօր բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, 14 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն:



























