«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության նոր սեզոնային զեղչի մեկնարկի մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում Mobitel ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի եւ Հայաստանի բոլոր բջջային եւ ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով:
«Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:
«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ:




























