RT-ն ֆիլմ է թողարկել Հայաստանում տեղի ունեցածի մասին. «Պատերազմի արդյունքը Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիան էր»
Ռուսական RT հեռուստաալիքը թողարկել է «Փոփոխությունների գինը. Պոպուլիզմը եւ իշխանության համար պայքարի տեխնոլոգիաները» խորագրով, որը նվիրված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝  2018 թվականից մինչեւ 44-օրյա պատերազմը եւ դրա հետեւանքները:

Ֆիլմը վերլուծում է այն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնց միջոցով Փաշինյանը եկել է իշխանության, զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի եւ Ալեքսեյ Նավալնու միջեւ, ինչպես նաեւ նրա պոպուլիստական եւ անտաղանդ քաղաքականության հետեւանքները, որոնք Հայաստանը պատերազմի հասցրին:

«Ներկայիս 44-օրյա պատերազմի արդյունքը վարչապետ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիան էր,- նկատում է լրագրողը:- Մինչ Փաշինյանը նստած էր իր աշխատասենյակում, հայտարարելով Լեռնային Ղարաբաղում գրանցված հաջողությունների եւ արագ հաղթանակի մասին, առաջնագծում հազարավոր զինվորներ էին զոհվեում դրոնների տակ»:

«Արտաքին քաղաքականության հարցերում էլ Փաշինյանն ընտրեց ամպագոռգոռ կարգախոսներն ու մերկ պոպուլիզմը՝ կարծես մոռանալով, որ Հայաստանը գտնվում է պայթյունավտանգ տարածաշրջանում, եւ այստեղ ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել»,- նշում են ֆիլմի հեղինակները:

Բանախոսների թվում էին Փաշինյանի նախկին համախոհներն ու գործընկերները, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ զոհված զինվորների ու Արցախի բնակիչների հարազատներ, ովքեր պատերազմի արդյունքում ստիպված են եղել լքել հայրենիքը: