Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա ասել է հունական Alpha հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ չի կարող ասել, թե երբ կլինի հանդիպումը, «պետք է շփվել»:
Միցոտակիսը նաեւ բարձր է գնահատել արտգործնախարար Նիկոս Դենդիասի դիրքորոշումը թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ: «Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն են»,-ասել է Միցոտակիսը՝ հավելելով, որ միջազգային իրավունքը պետք է լինի միակ հիմքը երկու երկրների միջեւ ցանկացած խնդրի լուծման համար:





























