Երեւանում հոկտեմբերի 14-16-ին տեղի կունենա Տելեբժշկությանն ու Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված առաջին հայկական միջազգային համաժողովը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ Գեորգի Չալտիկյանը։ Նրա խոսքով, համաժողովի նպատակն է տարբեր երկրների մասնագետների հետ քննարկել աշխարհի տարբեր երկրներում տելեբժշկության մարտահրավերներն եւ խնդիրները։
Գ. Չատիկյանի ներկայացմամբ, համաժողովին կմասնակցեն տելեբժշկության մասնագետներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից։
«Տելեբժշկությանը նվիրված համաժողովը առաջինն է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ ողջ Անդրկովկասի»,-ասաց Գ. Չատիկյանը։




























