Ամերիկյան AdWeek հանդեսը կազմել է ամենածիծաղելի գովազդային հոլովակների տասնյակն ինդուստրիայի ողջ պատմության ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն:

Առաջին տեղում «Արջը» տեսագրությունն է` պահածոների John West Salmon ընկերության գովազդը: Leo Burnett գործակալության նկարահանած հոլովակում արջն ու ձկնորսը կռվում են ձկան համար:

Երկրորդ տեղում արագ սննդի ռեստորանների Wendy`s ցանցի գովազդն է, որում ակնոցներում պառավը փորձում է կտրել մի մեծ կտոր համբուրգերի մսից: Տեսագրությունը կատարվել է 1984թ.:

Երրորդ տեղում Gorilla-ի հոլովակն է Cadbury շոկոլադի համար` նկարահանված 2007 թվականին: Առաջին հնգյակում են նաեւ Terry Tate գովազդը Reebok-ի համար եւ Whassup? հոլովակը Budweiser-ից: