Մեկ շաբաթյա արժեզրկումից հետո ամերիկյան դոլարը հայկական բորսայում շունչ քաշելու հնարավորություն ստացավ: Այսօր` հունիսի 21-ին բորսայում գործարք չի կայացել, թեեւ պահանջարկն ունեցել է նույն փոխարժեքը, ինչ երեկ: Սա ազդակ է, որ դոլարն առաջիկա օրերի ընթացքում կարող է թեթեւակիորեն վերականգնել կորցրած դիրքերը:

Այնուամենայնիվ` կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն ավելի հակված է արժեզրկման: Այսօր գործնականում բոլոր բանկերը իջեցրել են դոլարի առքի փոխարժեքը 373 դրամից ցած: Դոլար կարելի է գնել արդեն նույնիսկ 374.5 դրամով: