ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաղորդել է, որ Լիբիայի երկնքում հունիսի 21-ին կորել է միջազգային ուժերի անօդաչու ուղղաթիռը: Հրամանատարության տվյալներով, սարքը հետախուզական առաքելություն էր իրականացնում:
ՆԱՏՕ-ն հերքել է Լիբիայի պետական հեռուստաընկերության տեղեկություններն այն մասին, որ Լիբիայի ՀՕՊ ուժերին հաջողվել է Զլիտան քաղաքի մերձակայքում խփել «Ապաչ» տեսակի ուղղաթիռ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























