Ալբանիայի նախագահն ԱՄՆ դեսպանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Իլիր Մետան կտրուկ է արտահայտվել դեսպան Յուրի Քիմի մասին հեռուստատեսային թոք շոուի ժամանակ եւ ամերիկացի դիվանագետին կոչ է արել «դադարել սատարել ընտրությունները խախտող (վարչապետ Էդի) Ռամային»:
Մինչ հաղորդումը եթերում էր, դեսպանը տեքստային հաղորդագրություն էր ուղարկել Մետային, ինչպես նաեւ գրառում էր կատարել Twitter-ում կիրակնօրյա ընտրությունների վերաբերյալ՝ պատասխանելով Մետայի նախազգուշացմանն այն մասին, որ ալբանացիները ոտքի կկանգնեն, եթե վարչապետը փորձի մանիպուլացնել քվեարկությունը կամ արդյունքները:
«Անընդունելի է, որպեսզի որեւէ մեկը սպառնա, որ քաղաքացիներն ապրիլի 25-ին ոստքի կկանգնեն, եթե նրանց ընտրությունների արդյունքները դուր չգան,- գրել է դեսպանը:- Այդ սպառնալիքները դատապարտման են արժանի: Նրանք, ովքեր բռնություն են հրահրում, պատասխան կտան»:
Ալբանիայի երկու խոշոր քաղաքական կուսակցությունները մրցակիցներ են ընտրապայքարում: Ռամայի կառավարության կողմնակիցների եւ ընդդիմության բախումները գագաթնակետին հասան չորեքշաբթի իշխող Սոցիալիստական կուսակցության առաջատար կողմնակիցներից մեկի մահվամբ: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհը գնդակահարվել է ենթադրաբար ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության անդամի կողմից:





























