Մենք երեք տարի արդեն ոչ մի բանի դեմ չենք պայքարում, դրա համար ունենք այսպիսի երկիր, թուրքն ինչ ուզում՝ անում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ես համոզված եմ, որ բանակը կարող էր փայլուն պայքարել անգամ այդ ուժեղացված Ադրբեջանի դեմ, եթե երկրի ղեկավարները եւ իրենց կանայք չխանգարեին նրանց, գեներալներին չհանեին պաշտոններից, բերեին անփորձ մարդկանց: Այնպես որ, ես չեմ կարծում, որ բանակը մեծ մեղքի բաժին ունի: Այո, մեղք ունի, որ իրեն չի վռնդել դուրս»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունների շրջանում տեսակետ կա, որ Սյունիքի դեպքերի կազմակերպիչն ինքն է, Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը, նախկին մարզպետն ասաց. «Ես ինչ լայն սպեկտր ասացիք, շատ ծիծաղելի է: Իսկ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ կատարվածն ի՞նչ էր, եթե ոչ կազմակերխպված ապօրինի  գործողություն: Սա պետական ռեպրեսիա է: Իսկ այն, ինչ կատարվեց Սյունիքում դա Սյունիքի կարծիքն է: Իհարկե իմ կողմից ուղղորդված չէր»:

Ինչ վերաբերում է ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե ԵԿՄ-ն կանգնած է Սյունիքում, սյունեցու կողքին, Վահե Հակոբյանն ընդգծեց. «Մեկը լինի Սասուն Միքայելյանի կողքին կանգնի այսօր: Պարբերաբար սահմանին լինում են կրակոցներ: Դրանից ոչ ավել»:

Վահե Կաբբյանի համոզմամբ խնդրի լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է. «ինքը դա պետք է գիտակցի, եթե միտումնավոր մեզ չի տանում վերջնական կործանման»: