Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը վարկային համաձայնագիր է ստորագրել ֆինանսական զարգացման Proparco ֆրանսիական ինստիտուտի հետ` սեւծովյան տարածաշրջանում 20 մլն եվրոյի նախագծերի ֆինանսավորում իրականացնելու ուղղությամբ:

Վարկի ժամկետը, ինչպես հայտնում է «Ֆինմարկետը», 10 տարի է: Միջոցներն ուղղվելու են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Թուրքիայում եւ Ուկրաինայում նախագծերի իրականացմանը:

Միկրոֆինանսավորում, առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, ահա ֆինանսավորման գերակա ուղղությունները:

ԱԶՍԲ-ն ստեղծվել է 11 երկրների կողմից` Ռուսաստան, Հունաստան, Բուլղարիա, Ուկրաինա, Ռումինիա, Ալբանիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա եւ Մոլդովա: