Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. ապրիլ ամսվա մոնիտորինգի տվյալները 440 հարկ խոշոր հարկատուների վերաբերյալ: Ըստ այդմ.

• Իրացումից հասույթը 2011թ. ապրիլին կազմել է 191.9 մլրդ դրամ (մոտ 520 մլն դոլար) կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 7.9 %-ով:

• Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13.8 %–ով եւ կազմել 75.1 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար):

• Արտահանման ծավալները 2011թ. ապրիլին կազմել են 28.9 մլրդ դրամ (մոտ 78 մլն դոլար) նախորդ տարվա նույն ամսվա 24.2 մլրդ դրամի (մոտ 65 մլն դոլար) փոխարեն:

• 2011թ.-ի ապրիլին խոշոր հարկ վճարողները վճարվել են շուրջ 25.9 մլրդ. դրամ (մոտ 70 մլն դոլար): Դա կազմում է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 62.3 տոկոսը:

• 2011թ.-ի ապրիլին հարկային մարմնի կողմից կատարվել են 89 հարկային  ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 170.9 մլն դրամի չափով:

• 01.05.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 73.9 մլրդ դրամ գերավճար (մոտ 200 մլն դոլար):