Diesel դիզայներական ընկերությունը թողարկել է Excellbook-ը, ծրագիր, որն արտաքնապես շատ նման է  Microsoft Excel-ին, սակայն գործում է Facebook սոցիալական ցանցի դաշտում: Դրա օգնությամբ օգտվողները Excel-ով աշխատանքի անվան տակ կարող են թարմացնել ստատուսներն ու ստանալ վերջին նորություններն ընկերներից, հաղորդում է «Վեստին»:

Դրա համար հարկավոր է bestupidatwork.com կայքից ներբեռնել ծրագիրն ու ձեր հաշվով միանալ Facebook-ին: Excellbook-ը թաքցնում է նորությունների հոսքը, մեկնաբանությունները, Like կոճակն ու չաթը էլեկտրոնային աղյուսակների տակ:

Գործառնությունների քանակը պարապների համար փոքր-ինչ սահմանափակ է, հնարավոր չէ դիտել լուսանկարները, տեսագրություններն ու այլ մուլտիմեդիոն բովանդակությունը:

Excellbook-ը մշակվել է Diesel-ի զանգվածային գովազդային արշավի շրջանակներում, որն անցնում է Be Stupid («Եղիր հիմար») կարգախոսով: