Ադրբեջանում «Նոր պատմություն» եւ «Նորագույն պատմություն» 7-9 դասարանների համար դասագրքերում փոփոխություններ են արվել:

Կրթության նախարարության դասագրքերի մշակման բաժնի պետ Ֆաիգ Շահբազլին հայտնել է APA-ին, որ դասագրքերում արտացոլվել են վերջին իրադարձությունները, Ադրբեջանի եւ աշխարհի պատմության պատմության նոր փաստերը:

Շահբազլին նշել է, թե այս տարի փոփոխություններ են արվել «Ֆիզիկայի», «Տնտեսական աշխարհագրության» եւ «Կենդանաբանության» դասագրքերում:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ անկախ փորձագետներն արձանագրել են այդ դասագրքերի ցածր որակը` դրանք գնահատել որպես անձի պաշտամունք սերմանելու միջոց: