Մինչեւ քաղաքականության մեջ մտնելը, երբ իրավաբան էի, մտածում էի, որ ամենախորամանկ մարդիկ իրավաբաններն են, բայց հիմա հասկացա, որ իրավաբանները ամենամիամիտն են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բացառո՞ւմ է, որ ԱԺ խմբակցությունները վարչապետի թեկնածու կառադրեն:

«Ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց կան որոշակի պայմանավորվածություններ, բարոյականության սահմաններ եւ հուսամ, որ նման բան տեղի չի ունենա: Դա կնշանակի պայմանավորվածության խախտում, իսկ մակրո մակարդակում դա կնշանակի, որ քաղաքական ուժերը չեն ուզում, որ երկրում կայունություն հաստատվի, ինչը ապապետական գործընթաց է»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ իրենք չեն առաջադրի վարչապետի թեկնածու եւ չեն խոչնդոտի ԱԺ-ի ցրմանը եւ նոր ընտրությունների անցկացմանը: