Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կա 27 մեղադրյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ այս պահին կալանավորված անձ չկա։

Նշենք, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Մեղրիի քաղաքապետը եւ  փոխքաղաքապետը, Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխի նախկին գյուղապետը եւ այլ անձինք։