Հայաստանի  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը  հունիսի 24-ին մեկնելու է Իրան` մասնակցելու հաջորդ օրը Թեհրանում մեկնարկող «Պայքար ահաբեկչության դեմ» միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է  Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարը:

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին, որ կայանալու է հունիսի 25-26-ին` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հովանավորությամբ, մասնակցելու են պետական պաշտոնյաներ աշխարհի 60 երկրներից: