Հայկ Հեքիմյանի առաջադրված մեղադրանքում հանցագործության նշույլ չկա՝ չնայած Դատախազությունը եւ քննչական մարմինները հետեւողականորեն փորձում են Հայկին ազատությունից զրկել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, դատարանի առաջ «Երկիր մեդիայի» հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյան։
Նշենք, որ այս պահին Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, ընթանում է Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
«Ջահերի երթից առաջ բերման ենթարկեցին Հայկ Հեքիմյանին այն հիմնավորմամբ, որ Հայկը ի պաշտպանության սյունեցիների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բռնի գործողություն է իրականացրել ոստիկանի նկատմամբ։ Համապատասխան տեսագրությունները դիտելիս շատ ակնհայտ է, որ ոստիկանը մի քանի անգամ հարվածում է Հայկի դեմքի,ն եւ ի պատասխան դրա՝ Հայկն ընդամենը երկու-երեք հարված է հասցնում ձեռքի ափով, որը չէր կարող ունենալ որեւէ հետեւանք, ավելին՝ այս արարքը կրում էր ինքնապաշտպանական եւ այդ ժամանակ էմոցիոնալ ֆոնը թույլացնելու նպատակ։ Հետո Հայկը շատ հանգիստ կանգնած էր եւ օժանդակություն էր ցուցաբերում առանձին ոստիկանների եւ քաղաքացիների։ Այն ինչ կատարվում է, կատարվում է մեկ մարդու եւ մեկ խմբակի ուղիղ ցուցումով։ Հակաօրինական եւ հակասահմանդրական կերպով փորձում են դիմադրող երիտասարդներին սահմանափակել եւ նրանց ազատությունից զրկել»,- նշեց Արծվիկ Մինասյանը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ միջնորդության մեջ դատախազությունը նշել է, որ Հայկ Հեքիմյանը պետք է կալանավորվի, քանի որ հետպատերազմյան շրջանում Հայաստանում շարունակվում են հավաքները բողոքի ակցիաները, հավանականությունը մեծ է, որ Հայկն ազատության մեջ մնալով՝ կգործի հանացագործություն։
«Իրավապահ մարմիններն ընդունում են, որ իրենց գործողություններն ունեն ընդգծված քաղաքական ուղղվածություն եւ Հայկից փորձում են ստանալ քաղաքական բանատարկյալ։ Շատ ակնհայտ է, որ Հայկի նկատմամբ իրականացվողը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով որ նա իմ քրոջ որդին է։ Եվ պատահական չէ, որ ամեն ջանք ու եռանդ չեն խնայում ոչ միայն այդ ստահակին ծառայելու, այլ նաեւ խախտելով օրենքը՝ փորձում են կոտրել հայ երիտասարդի դիմադրողականությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։
Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։
Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան․ պաշտպան











