Չինաստանում հունիսի 22-29-ը, իսկ Ուկրաինայում հունիսի 30-ից հուլիսի 5 -ը կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի  մշակույթի նախարարության մամլո ծառայությունում, Չինաստանում հայկական պատվիրակությունը կղեկավարի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Բացի համերգային ծրագրերից եւ ցուցահանդեսներից, մշակութային օրերի շրջանակում Հայաստանի եւ Չինաստանի մշակույթի նախարարների միջեւ կստորագրվի 2012-2014թթ. համագործակցության ծրագիր:

Ուկրաինայում Հայաստանի օրերը կանցկացվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  պաշտոնական այցի հետ զուգահեռ:

Միջոցառումների շրջանակում կկայանա գալա-համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» խորագրով ֆոտոցուցահանդես, կլինի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, հանդիպումներ գրողների հետ, շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ: