Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը (HRW) իր վերջին զեկույցում Իսրայելի կառավարությանը մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ապարտեիդի կազմակերպման եւ հետապնդումների մեջ, հայտնում է Washington Post-ը:
Զեկույցի համաձայն՝ գործող միջազգային իրավունքի շրջանակներում Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ ծրագիր է ինչպես հրեական տիրապետության պահպանման, այնպես էլ պաղեստինցիների համակարգված ճնշման համար:
«Իսրայելի առաջատար պաշտոնյաների օրենքները, քաղաքականությունն ու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ ժողովրդագրության, քաղաքական իշխանության եւ հողի նկատմամբ հրեական վերահսկողությունը պահպանելու նպատակը տեւական ժամանակ ձեւավորում է կառավարության քաղաքականությունը»,- ասվում է զեկույցում: Նշվում է, որ, հետապնդելով այդ նպատակները, իշխանությունները զրկել են ունեցվածքից, սահմանափակել են, բռնի կերպով բաժանել եւ ստրկացրել են պաղեստինցիներին: Որոշ տարածքներում «զրկանքներն այնքան ծանր են, որ դրանք հավասարազոր են մարդկության դեմ ապարտեիդի եւ հետապնդումների»:
Զեկույցի հեղինակ Օմար Շաքիրն ասել է, որ դա Իսրայելի վերաբերյալ HRW- ի երբեւէ արած ամենադաժան եզրակացություններից մեկն է: «Շատ երկար ժամանակ միջազգային հանրությունն ի վիճակի չէր խոստովանել իրականությունն այնպես, ինչպես կա»,- եզրափակել է նա:





























