Ես վստահ եմ, որ Սյունիքի մարզում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իշխանությունները Սյունիքում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորություն ունե՞ն։
Հարցին՝ եթե մարդիկ Կառավարությունից օբյեկտիվ դժգոհություններ չունենային, արդյո՞ք ինչ-որ ուժերի դրդմամբ դուրս կգային փողոց եւ այդպես կդիմավորեին Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Կառավարությունից կամ իշխող թիմից դժգոհություններ չլինեն։ Մարդիկ կան, որոնց շահերը բախվում են այս իշխանության իրականացրած քաղաքականությանը, իրենք այլեւս չեն կարող վերարտադրվել, անել այն, ինչ ուզում են»։





























