Սաուդյան Արաբիան կմնա Միացյալ Նահանգների գործընկերը՝ չնայած լրագրող Ջամալ Հաշագջիի սպանությունից հետո ստեղծված ծանր իրավիճակին, քանի որ Վաշինգտոնին անհրաժեշտ է խթանել իր արժեքներն ու շահերը: Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է միջոցը գտնենք՝ շահերն եւ մեր արժեքներն առավել արդյունավետորեն խթանելու համար: Անկախ նրանից, դա դուր է գալիս ինչ-որ մեկին, թե ոչ՝ մենք ստիպված կլինենք շարունակել աշխատել Սաուդյան Արաբիայի հետ, որը ներկայումս մեր գործընկերն է մնում շատ առումներով,- ասել է նա:- Մեր խնդիրներից է պատերազմի դադարեցումը Եմենում: [Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը դեռ երկար ժամանակ կլինի այս երկրի ղեկավարը: Մենք պետք է աշխատենք աշխարհի առաջնորդների հետ, նույնիսկ եթե նրանք արել են մի բան, որին մենք դեմ ենք կամ դատապարտում ենք, որպեսզի առաջ տանենք ե՛ւ մեր շահերը, ե՛ւ մեր արժեքները»:

Բլինքենը հիշեցրել է, որ արդեն պատժամիջոցներ են կիրառվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ԱՄՆ կողմից մեղադրվում են լրագրողի մահվան մեջ: