Իրանի իշխանությունները հրավիրել են Ատոմային  էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյին այցելել Իսլամական Հանրապետության ատոմային օբյեկտներ:

Համապատասխան առաջարկը հնչեցրել է էներգետիկ ատոմային կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի-Դավանին Վիեննայում կայացած ատոմային անվտանգության խորհրդաժողովում:

Աբբասի-Դավանին հրավիրել է Ամանոյին եւ «նրա գործընկերներին այցելել ցանկացած օբյեկտ, որը նրանք անհրաժեշտ կհամարեն»:

«Մենք ընդհանուր տեսակետ ունենք բոլոր հարցերում»,- ասել է նա` չհստակեցնելով, թե ինչ թեմաներ են արծարծվել այսօրվա քննարկմանը:

Չնայած Ամանոյի հետ շփման իր դրական գնահատականին, Աբբասի-Դավանին վրդովմունք է հայտնել գործակալության գործողություններից, որ թույլ չեն տալիս իրանցի ֆիզիկոսներին մասնակցել միջազգային գիտական խորհրդաժողովներին: