Իրանը ողջունում է Սաուդյան Արաբիայի` բանակցություններ վարել հարվերը` տարաձայնությունների հաղթահարման համար: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի վերջերս արած հայտարարություններն իրանա-սաուդական հարաբերությունների վերաբերյալ, գրում է Mehr-ը:
Նրա խոսքով` Իրանը տարածաշրջանային համագործակցության առաջամարտիկն է, համագործակցության ծրագրեր ներկայացնելով Պարսից ծոցի տարածաշրջանում, եւ ողջունում է Սաուդյան Արաբիայի տոնայնության փոփոխությունն այս առումով: Նա նշել է, որ տարածաշրջանի երկու կարեւոր երկրները կարող են փոխգործակցության եւ համագործակցության նոր գլուխ բացել կառուցողական երկխոսության միջոցով` տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ զարգացման հասնելու համար:
Նա շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նորարարական դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության խթանման գործում` ներկայացնելով այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են Հորմուզի խաղաղության ծրագիրը եւ երկխոսության եւ համագործակցության ծրագրերը Պարսից ծոցի տարածաշրջանում:
Ավելի վաղ Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան շահագրգռված է «Իրանի Իսլամական Հանրապետության հետ լավ հարաբերությունների հաստատմամբ»:





























