Իոսիֆ Ստալինի անունով կոչված հնդիկ քաղաքական գործիչը հաղթում է Հնդկաստանի նահանգներից մեկում անցկացվող ընտրություններում, հայտնում է AFP-ն:
Էքզիթ փոլերի հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Ստալինի «Դրավիդա Մունետրա Կաժագամ» (ԴՄԿ) կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթում է Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում անցկացված ընտրություններում:
1953 թվականին Իոսիֆ Ստալինի մահից մի քանի օր առաջ ծնված դեմոկրատ հնդիկ Ստալինը 2019 թվականին թերթին տված հարցազրույցում խոստովանել էր, որ իր անունը Ռուսաստանում անհարմար իրավիճակներ էր առաջացրել: «Հենց վայրէջք կատարեցի Ռուսաստանի օդանավակայանում, ինձ խնդրեցին նշել իմ անունը: Երբ ես ասացի Ստալին, օդանավակայանում շատ մարդիկ սկսեցին նայել ինձ»,- ասել էր նա Times of India-ին:
«Անձնագիրս ստուգելիս պաշտոնյաներն ինձ մի քանի հարց տվեցին ներս թողնելուց առաջ»,- պատմել է նա 1989-ի ուղեւորության մասին:





























