Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման եւ տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով, Յունիբանկը պրոմո-կետեր է բացել «Նիքս», «Ֆայն», եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Յունիբանկից, պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են վարկավորման գործընթացը եւ օգնում են վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ փաստաթղթերի ներկայացման գործում: Նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար Յունիբանկի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:
Ըստ բանկի հաղորդագրության՝ մանրածախ բիզնեսի զարգացումը, որը Յունիբանկն ընդունել է ռազմավարության առաջնահերթ ուղղություն, առաջին հերթին, ենթադրում է ֆիզիկական անձանց առավելագույնս հարմարավետ եւ արագ սպասարկում: Այդ իսկ պատճառով, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, Յունիբանկը մինչեւ տարեվերջ կավելացնի առեւտրային սրահներում բացված պրոմո-կետերի քանակը եւ կընդգրկի այլ ոլորտներ եւս: Մասնավորապես, շուտով Բանկը պրոմո-կետեր կստեղծի «Ավիատրանս» խոշորագույն ավիագործակալության սպասարկման սրահում եւ «Օնլայն Պլյուս» խանութ-սրահում:




























