Կանադայում Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը ժամանակավոր դադարեցվել է, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով Կանադայի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հայտնել է, որ այդ պատվաստանյութի զանգվածային աղտոտման դեպքեր է հայտնաբերել Բալթիմորում:
Կանադան այդ դեղամիջոցի 300 հազար դեղաչափ է ստացել:





























