Իրանի Միացյալ հանձնաժողովի եւ միջազգային «հնգյակի» պատվիրակություններն ամփոփել են Վիեննայում կայացած խորհրդակցությունների հերթական փուլի միջանկյալ արդյունքները՝ նշելով կայուն առաջընթացի մասին, հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, որը Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվող խորհրդակցություններում գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«ԳՀՀՊ-ի համատեղ հանձնաժողովն ամփոփել է Վիեննայում ընթացող բանակցությունների միջանկյալ արդյունքները: Կայուն առաջընթաց է գրանցվել, չնայած դեռ շատ չլուծված խնդիրներ են մնում: Հանձնաժողովը կրկին կհանդիպի մայիսի 7-ին: Այդ ընթացքում փորձագետները կշարունակեն աշխատել ապագա համաձայնագրի տեքստի վրա»,- ասել է Ուլյանովը:
Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԳՀՀՊ-ի վերականգնման շուրջ վիեննական բանակցություններում վիճակը գնահատելիս «դեռ վաղ է էյֆորիայի մեջ ընկնելու համար, բայց զգուշավոր եւ ավելի վստահ լավատեսության հիմքեր կան»: «Երեք շաբաթ հետո բանակցությունների հաջող ավարտին ձգտելու ընդհանուր տրամադրվածություն կա: Կաշխատի՞ արդյոք: Տեսնենք»,- ամփոփել է Ուլյանովը:





























