Նախորդ իշխանության բոլոր ներկայացուցիչները վերջին պրոցեսների արդյունքում նաեւ ընտրություններին մասնակցության իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի: Նիկոլ Փաշինյանն ունի հետեւյալ էլեկտորատը. Նա ունի մի 15 տոկոս ձայն, որ իր ընտրողներն են, մնացած 15-20 տոկոսն իր ընտրողները չեն, նրանք ընտրում են, որ նախկինները չգան: Այ եթե նրանք չուզենային գալ եւ չլինեին այսքան ակտիվ, էս պրոցեսը չէր լինի: Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, նա կարող է շնորհակալություն ասել նախկին իշխանություններին»,-ասաց նա:
Մարուքյանի ներկայացմամբ, իշխանափոխության օրակարգը տապալվում է այդ նախկին ուժերի գործողությունների արդյունքում. «Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց ակտիվության արդյունքում մեր ժողովուրդը ավելի շատ ձայն է տալու իշխանությանը, որ նրանք չգան: Եթե չլինի քարոզչությունը, որ գելերը գալիս են ձեզ ուտեն, գելխեղդներին ընտրեք, այդ հարցը չի լինի:
Այսօր պայմանական գելխեղդները գելերին պաշտպանում է ժողովրդից, որովհետեւ եթե գելխեդները չլինեին, ժողովուրդը գաղուց գելերի հարցը լուծել էր»:











