«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Այլ ցանցի սիրելի համար» ծառայության մեկնարկի մասին «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրել ՀՀ այլ բջջային  օպերատորի մեկ «Սիրելի համար» եւ զանգել 19 դրամ/րոպե սակագնով:   

«Այլ ցանցի սիրելի համար» ծառայությանը կարելի է միանալ ցանկացած երեք հարմար եղանակներից մեկով.

- զանգահարելով 067409081

- ուղարկելով SMS հաղորդագրություն անվճար 0674 համարին` հետեւյալ տեքստով 09081

- հավաքելով հետեւյալ հրահանգը *110*081#

«Այլ ցանցի սիրելի համար» ծառայությունը գրանցելու համար անհրաժեշտ է ուղարկել SMS հաղորդագրություն 0674 համարին FN տեքստով եւ ընտրված հեռախոսահամարը 9 նիշով:

«Այլ ցանցի սիրելի համար» ծառայության միացումը/փոփոխումը կազմում է 150 դրամ, իսկ ծառայությունից օգտվելու օրեկան վարձը 10 դրամ:

«Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզից կատարել զանգեր Beeline բջջային ցանցում ընդամենը 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ: Մարզային սակագնային փաթեթի բաժանորդների համար դեպի Հայաստանի եւ ԼՂՀ-ի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: