«Ալ-Քաիդայի» հետ կապված տասնյակ գրոհայիններ փախել են Եմենի հարավում գտնվող բանտից:

Տեղական իշխանությունների տվյալներով, դատապարտյալներն օգտվել են իրենց զինված ընկերների կողմից կատարված հարձակումից: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է մեկ պահապան, մի քանիսը վիրավորվել են: Հաղորդվում է, որ փախուստի դիմածների մեջ կան ահաբեկչության համար դատապարտված, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: