ԵՄ-ն եւ Ռուսաստանը հունիսի 22-ին Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս անհապաղ վերականգնել եվրոպական բանջարեղենի առաքումները Ռուսաստան, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Եվրամիության յուրաքանչյուր երկիր, որ թարմ մթերք է առաքում Ռուսաստան, պետք է սահմանափակ ժամանակահատվածում արտոնագրի իր ապրանքները E.Coli 104 բակտերիայի բացակայության փաստի վերաբերյալ:
Տվայլ արտոնագրումը ժամանակավոր բնույթ է կրում, եթե 10 օրվա ընթացքում ԵՄ-ում վարակման նոր դեպքեր չարձանագրվեն, թարմ մթերքի առաքումները կվերականգնվեն առանց սահմանափակումների:
Սառեցված բանջարեղենն առաքվելու է նախկինի պես, առանց արտոնագրման:



























