ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 21-ին ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայողի վիրավորելու մասին այդ երկրի լրատվամիջոցների տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԼՂՀ Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի կարծիքով, չի բացառվում, որ ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքները, սովորության համաձայն, Ադրբեջանը հերթական անգամ փորձում է հայկական կողմի վրա բարդել։

Նշենք,որ համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ հունիսի 21-ին Աղդամի շրջանի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ձախ ոտքից վիրավորվել էր ադրբեջանցի 19-ամյա զինծառայող Իմանով Յուսիֆ Մուստաֆա օղլուն։