ԱՄՆ-ում հայտարարել են Պրահայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին, հաղորդում է Politico-ն:

Այս մասին պատմում են ամերիկացի պաշտոնյաներն ու փորձագետները:

Նրանք նշում են, որ պետք չէ բացառել այնպիսի վայրեր, ինչպիսին են՝ Ռեյկյավիկ, Պրահա, Լյուբլյանա, եւ, հավանաբար, Բաքու:

Այնուամենայնիվ, նշվում է, որ Չեխիայի իշխանությունները հանդես են եկել երկու առաջնորդներին ընդունելու պատրաստակամությամբ:

Ավելի վաղ Բայդենը հույս էր հայտնել, որ կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ 2021 թվականի հունիսին: