Թբիլիսիի Եվրոպայի տանը հունիսի 23-ին կկայանա «Համագործակցություն հանուն եվրոպական ապագայի» անվանումով միջազգային կոնֆերանսը, որը կբացի Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն:
Կոնֆերանսին կմասնակցեն ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների քաղաքացիական հասարակության ավելի քան 100 ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի ժամանակ կքննարկվեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի փորձը եվրաինտեգրման հարցում:
Այս մասին հաղորդում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի մամուլի ծառայությունը:




























