Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդի արտաքին գործերի նախարարների հանդիպումը այս տարի կկայանա Վիլնյուսում: Այս մասին հաղորդել է »ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Այդ մասին հայտնի է դարձել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերենո դե Բրիշամբոյի` Մոսկվա այցելության ժամանակ կայացած հանդիպման ընթացքում:
2011թ ԵԱՀԿ-ի նախագահությունը Լիտվայում է:




























