Ռուսաստանի դաշնության քննչական կոմիտեի մարմինների հավաքագրված փաստերը Սանկտ-Պետերբուրգում դատարանի կողմից բավարար են ճանաչվել` դատապարտելու համար երեք ադրբեջանցիների` Վուգար Հուսեյնովին, Ռաֆայել Գուրբանովին եւ Լաչին Մամեդովին: Այս մասին հաղորդել է «АPА» գործակալությունը:
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել սպանության կազմակերպման, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ, որոնք հանգեցրել են մահվան, նաեւ շորթման, կողոպուտի, գողության եւ մարդկանց առեւանգելու մեջ:
Հետաքննությունը եւ դատարանը հաստատել են, որ ամբաստանյալը, ինչպես նաեւ 2004-2010թթ հետախուզման մեջ գտնվող Նիյամեդին Դաշդամիրովը, առեւտրով զբաղվող իրենց հայրենակիցների նկատմամբ քրեական վերահոսկողություն հաստատելու նկատակով, նրանց նկատմամբ մի շարք հանցագործություններ են գործել:
Դատարանի որոշմամբ, Հուսեյնովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` ուղղիչ աշխատանքային գաղութում խստացված ռեժիմով, Մամեդովը` 4 տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում խստացված ռեժիմով. Գուրբանովը` պայմանական 5 տարի ազատազրկման:




























