ԱՄՆ-ում սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել: Ոստիկանները կալանել են Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի մի բնակչուհու, ում մեղադրում են հարազատ նորածին դստերը վայրագ կերպով սպանելու մեջ:
29-ամյա մայրը իր նորածին դստերը խորովել է միկրոալիքային վառարանում:
1,5 ամսական աղջնակը մահացել է ներքին օրգանների այրվածքներից, գրում է The Los Angeles Times-ը:
29-ամյա Կա Յանգին կալանավորել են Ռուդ ավենյուի վրա գտնվող իր տանը: Մանկասպան մորը բացահայտելու համար, անհրաժեշտ է եղել մի քանի ամիս տեւող մանրակրկիտ հետաքննություն, բայց նման դաժան սպանության դրդապատճառները մինչեւ հիմա էլ անհայտ են:
Նորածին Միրաբել Թաո-Լոի մարմինը ոստիկանները գտել են այս տարվա մարտի 17-ին: Դեպքի վայր ժամանած բժիշկները միայն արձանագրել են երեխայի մահը, սակայն նրա մահվան պատճառը հնարավոր չի եղել պարզել, քանի որ արտաքին վնասվածքներ մարմնի վրա չեն եղել:




























