ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, հունիսի 23-ին ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կանցկացվի հերթական դիտարկումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:
Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Անթալ Հեդրիչն ու Ուիլյամ Փրայորը:
Ադրբեջանի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Մարի Պուոձիունասը:




























