Շոգ, չոր խոտ եւ քամի. Չհանգցրած ծխախոտի մի փոքրիկ կայծը բավական է, որպեսզի Երեւանը հայտնվի կրակի բոցերի մեջ: Այսօր այդպիսի մի հրդեհ է բռնկվել Երեւանի թիվ 156 մանկապարտեզի տարածքում եւ նրան հարակից սպորտային հրապարակում:
Հարեւան շենքերի բնակիչները ստիպված են եղել հրշեջներ կանչել, որպեսզի կրակը չտարածվի դեպի ավտոտնակներն ու շենքերը:
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 21-ին մեծ հրդեհ էր բռնկվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարեւան տարածքում եւ Երեւանյան լճի մոտ: Կրակի բոցերի մեջ էին հայտնվել նաեւ Սարի Թաղն ու Նորքի այգիները:
Ի՞նչ է սա. Քաղաքի բնակիչների անփույթ ու անմիտ վերաբերմո՞ւնք, սովորական անհոգատարությո՞ւն, թե՞ չար դիտավորությունը:




























