ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի շարք կարգադրություններ է ստորագրել, որոնք վերաբերում են կիբերգրոհներն ու այլ համակարգչային գործողությունները որպես ԱՄՆ շահերի պաշտպանության միջոց կիրառելուն:
Փաստաթղթերով կարգավորվում է ԱՄՆ զինված ուժերի սպաների կողմից համակարգչային հակառակորդի դեմ կիբերգրոհի թույլտվության համար դիմելու կարգը, ինչպես նաեւ համակարգչային գրոհների հնարավորությունները ներառվում են ԱՄՆ ընդհանուր ռազմական ռազմավարության մեջ, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Կարգադրությունները ստորագրվել են դեռ մեկ ամիս առաջ, եւ կիբերգրոհների կիրառումը ԱՄՆ բանակի շահերին ծառայեցնելուն ուղղված Պենտագոնի երկամյա ջանքերի արդյունքն են:




























