Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մարդն իսկապես ունի 6-րդ զգայարան, գոյություն ունի սպիտակուց, որը թույլ է տալիս տարբերակել մագնիսական դաշտերը:

Գիտնականները փորձեր են արել` մարդկային ցանցաթաղանթից սպիտակուցը պատվաստելով մրգային մեղուներին: Վերջիններս դրանից հետո սկսել են տարբերակել մագնիսական դաշտերը:

Գիտնականները նկատել են, որ մարդկային սպիտակուցը կարող է աշխատել որպես «մագնիսական զգայարան», սակայն հայտնի չէ, կարող է օգտագործել այն մադը, թե ոչ:

Նախկին հետազոտությունները վկայում էին, որ մագնիսական դաշտերն ընկալելու ընդունակությունը թույլ է տալիս ծովային կրիաներին եւ գաղթող թռչուններին գտնել անհրաժեշտ օբյեկտները: