Ուինկլվոս եղբայրները, որոնք մեղադրում էին Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգին խոշորագույն սոցցանցի գաղափարի եւ ծրագրային կոդի գողության մեջ, որոշել են բողոք չներկայացնել ԱՄՆ գերագույն դատարան, ինչը նշանակում է, որ նրանք դադարեցնում են պայքարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Ուինկլվոս եղբայրներն ու Հարվարդի նրա կուրսեցի Դիվյա Նարենդրան որոշել են սոցիալական ցանց ստեղծել` HarvardConnection ուսանողների համար: 2003թ. նրանք վարձել են Ցուկերբերգին, նրան բացատրելով գաղափարը եւ ներկայացնելով մշակված ծրագրային կոդի տեքստերը: Երկու ամիս խուսափելով Ուինկլվոսների հետ հանդիպումից Ցուկերբերգը սեփական սոցցանց է մշակել Էդուարդո Սավերինի հետ, իսկ 2004թ. փետրվարի 6-ին գործարկել են thefacebook.com կայքը: Ուինկլվոսները դիմել են համալսարանին, որը խորհուրդ է տվել հայց ներկայացնել դատարան:
Այս պատմությունը լայն հնչեղություն ստացավ շնորհիվ 2010թ էկրաններին հայտնված «Սոցիալական ցանց» ֆիլմի:




























