«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) համագործակցելով playgame.am ռեսուրսի հետ ներկայացրել է Հայաստանում առաջին արտոնագրված խաղային Ինտերնետ-սերվերը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խաղային սերվերը հասանելի է www.playgame.am հասցեով, որի այցելուներին ներկայում հասանելի է Counter-Strike 1.6 (հեղինակ Valve Corporation) խաղի արտոնագրված տարբերակը: Սերվերի շնորհանդեսը տեղի ունեցավ Կիբեռխաղերի Հայաստանի 5-րդ բաց առաջնության շրջանակներում. Beeline տաղավարում այցելուներին առաջարկվում էր խաղալ օնլայն ռեժիմում:  

Beeline ֆիքսված եւ բջջային ինտերնետի բոլոր օգտվողներին հասանելի է www.playgame.am ռեսուրսը: Իսկ Hi-Line ծառայությունից օգտվող բաժանորդները սերվերին դիմելիս կստանան  առավելագույն արագություն` անկախ իրենց սակագնային փաթեթից: 

www.playgame.am կայքում խաղալու համար բաժանորդին անհրաժեշտ է ձեռք բերել եւ տեղադրել համակարգչի վրա Counter-Strike 1.6 խաղի անհատական արտոնագրված տարբերակը:

Մոտ ապագայում PlayGame.am կայքի կողմից առաջարկվող խաղերի ցանկը կընդլայնվեն Counter-Strike Source, Need for Speed, Medal of Honor եւ այլ խաղերով: