Լեզգիական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության նախագահ Արիֆ Քերիմովը Ռուսաստանի հանրային պալատում հայտարարել էր Ադրբեջանի լեզգիների խնդիրների մասին:

Նա բանավեճի մասնակիցներին հիշեցրել է, որ հողերը, որոնց վրա բնակվում է լեզգիների մեծ մասը, ներկայումս բաժանված են Ռուսաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանով։ «Ադրբեջանում լեզգիները թվաքանակով երկրորդ ժողովուրդն են»,- ասել է Քարիմովը:

Ինքնավարության նախագահը նշել է, որ դեռեւս խորհրդային ժամանակներից լեզգիները խտրականության են ենթարկվել։ Նա նկատել է, որ խոչընդոտներ կան մայրենի լեզվի պահպանման, ազգային լրատվամիջոցների ստեղծման, մշակութային նախագծերի եւ ծրագրերի զարգացման դեմ։