Նիդերլանդական KLM ավիաընկերությունը 200 չվերթ կիրականացնի Փարիզի եւ Ամստերդամի միջեւ, որի օդանավերը կաշխատեն բուսական յուղով:
Նման որոշում է կայացվել, երբ Եվրամիությունը պահանջել է յուրաքանչյուր ավիաընկերությունից մինչեւ 2012 թվականը 3 տոկոսով կրճատել գազերի արտանետումը մթնոլորտ:
Ինչպես նշում է ավիաընկերությունը, օդանավերը միայն կիսով չափ կլիցքավորվեն յուղով: Երկրորդ կեսը կլինի սովորական վառելիք, հաղորդում է gazeta.ru-ն:



























