Երեք վրացի եւ մեկ հայ որոշել էին ապօրինաբար հատել Ուկրաինայի` Ռուսաստանի հետ ունեցած սահմանը: 38-ամյա Վրաստանի քաղաքացուն եւ 40-ամյա ՀՀ քաղաքացուն ձերբակալել են ռուսական սահմանից 50 մետր հեռավորության վրա:
Իրավապահները պարզել են, որ նրանք աշխատում էին Ուկրաինայում, որից հետո որոշել են աշխատելու նպատակով մեկնել Ռուսաստան:
Վրաստանի եւս երկու քաղաքացիների ուղեկցել է Մոսկվայի մի բնակիչ: Այդ խմբին հնարավոր է եղել ձերբակալել պետական սահմանից 10 մետր հեռավորության վրա:



























