Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է վերլուծել Տու-134 օդանավերը շահագործումից հանելու հարցը: Նման հանձնարարականի համար հիմք է դարձել Կարելիայում տեղի ունեցած ավիավթաը, որի հետեւանքով զոհվել էր 45 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես հանձնարարել եմ նախարարությանը, որպեսզի, ընդհանուր առմամբ, Տու-134 օդանավերը դուրս բերվեն շահագործումից: Ժամանակն է դա անելու»,- ասել է Մեդվեդեւը: «Եթե խոսենք պարբերական չվերթների մասին, ապա ճիշտ կլինի, այնպես անել, որ այդ օդանավերը հաջորդ տարվանից ընդհանրապես օդ չբարձրանան»,-հավելել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 21-ի գիշերը Մոսկվա-Պետրոզավոդսկ չվերթն իրականացնող ուղեւորատար Տու-134 օդանավը վթարի էր ենթարկվել` արտակարգ վայրէջք կատարելիս: Օդանավում եղել է 52 մարդ` 43 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Կենդանի է մնացել 7 մարդ:




























